Աղբիւր՝ www.yerkirmedia.am
2013 թւականին Հայաստան է այցելել մեկ միլիոն զբօսաշրջիկ: Աւելին, ըստ Էկոնոմիկայի նախարարութեան զբօսաշրջութեան վարչութեան պետ Մեխակ Ապրեսեանի, վիճակագրական տւեալների համաձայն` 2014 թւականին յունւար-յունիսին մեր երկիր է ժամանել 495 հազար 967 զբօսաշրջիկ. 2013 թւականի նոյն ժամանակաշրջանի համեմատ, ցուցանիշն աճել է 17.3 տոկոսով:
Մեխակ Ապրեսեանը գտնում է, որ Հայաստանում զբօսաշրջութեան աճին նպաստել են մի շարք գործօններ. ոլորտում բարենպաստ գործարար-ներդրումային միջավայրի ստեղծումը, ծառայութիւնների որակի շարունակական բարելաւումը, բարենպաստ վիզային ռեժիմը եւ բաց երկնքի քաղաքականութիւնը:
Մեր երկիր գալիս են զբօսաշրջիկներ Ռուսաստանից, Վրաստանից, հարեւան Իրանից ու Եւրոպայից:
Աճել է նաեւ ներքին զբօսաշրջութեան ցուցանիշը:
Մեծ է նաեւ իրենց հանգիստը դրսում անցկացնող հայ զբօսաշրջիկների հանգստավայրերի աշխարհագրութիւնը՝ Վրաստան, Եւրոպա, Սկանդինաւեան երկրներ, Շրի Լանկա:
Թուրքիայում հանգստացողների թիւը, նախորդ տարիների համեմատ, նւազել է: