Աղբիւր՝ www.news.am

 

Հայ-իրանական սահմանի Բարեկամութեան այգին կունենայ ոչ միայն խորհրդանշական, այլեւ բնապահպանական նշանակու: Այս մասին օգոստոսի 11-ին լրագրողներին յայտնել է բնապահպանութեան նախարար Արամայիս Գրիգորեանը:

«Այդ կանաչ տարածքը միջանցք կը դառնայ հայ-իրանական սահմանով՝ Արաքս գետով կենդանիների բնական միգրացիայի համար»,- նշել է նա:

Ըստ Գրիգորեանի` վերջերս բնապահպանական նոր տարածքի գաղափարը նորից քննարկւել է Իրանի դեսպան Մոհամադ Ռէյսիի հետ:

Յիշեցնենք, որ համատեղ «բարեկամութեան այգու» ստեղծման գաղափարը հնչեցւել էր Հ.Հ.-ի Սնապահպանութեան այն ժամանակւայ նախարար Արամ Յարութիւնեանի կողմից` 2014 թ. փետրւարին աշխատանքային այցի ժամանակ: Հայկական կողմն արդէն 6 երթուղի է սահմանել` սահմանամերձ Արաքսով կենդանիների միգրացիայի համար: