Սիւնիք է հասել Իրանի Իսլամական Հանրապետութեան կողմից Հայաստան ուղարկւած հումանիտար բեռը՝ նախատեսւած Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանւած անձանց համար։ Այս մասին հաղորդում են ԻԻՀ-ում ՀՀ դեսպանութիւնից։
Մարզկենտրոն Կապանում այն դիմաւորել են Սիւնիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասեանը և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Մեհդի Սոբհանին:
Մօտ 60 տոննա հումանիտար օգնութեամբ բեռնատարներում սնունդ է, հիգիենիկ պարագաներ, տաք ծածկոցներ, ջեռուցիչներ եւ այլն։