Աղբիւր՝ www.mindiaspora.am

 

Յուլիսի 7-ին հայոց լեզւի արագացւած դասընթացով մեկնարկեց Հ.Հ.-ի Սփիւռքի նախարարութեան «Սփիւռք» ամառային դպրոցը, որն իրականացւում է Երեւանի Պետական համալսարանի հետ համատեղ: «Սփիւռք» ամառային դպրոցի հայոց լեզւի արագացւած դասընթացին մասնակցութեան իրաւունք է ստացել  110 սփիւռքահայ  աշխարհի 15 երկրից:

Հայոց լեզւի արագացւած դասընթացի խմբերը ձեւաւորւել են  մասնակիցների լեզւական գիտելիքների մակարդակին համապատասխան:

Բոլոր մասնակիցները ստացել են ուսումնական եւ միջոցառումների ծրագրերի ուղեցոյցներ, դասացուցակ, ինչպէս նաեւ ուսումնաօժանդակ անհրաժեշտ պարագաներ: