Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Ադրբեջանցիները տեղեկութիւններ են տարածել, որ երէկ հայկական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, ինչի հետեւանքով վիրաւորւել է Ադրբեջանի զինւած ուժերի զինծառայող, 1995 թւականին ծնւած Հասանով Նուրլան Ազերօղլուն:
Նոյն պատճառով էլ այսօր, ըստ ադրբեջանական աղբիւրների, վիրաւորւել է Ադրբեջանի Զ.ՈԻ. ենթասպայ Նագիեւ Անար Թալիբօղլուն: Երկուսի վիճակն էլ ծանր կայուն է:
Հայաստանի պաշտպանութեան նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Յովհաննիսեանը, սակայն, մեր հարցմանն ի պատասխան նշել է, որ հայկական կողմը հրադադարի ռեժիմը չի խախտել։ Հայաստանի զինւած ուժերն ադրբեջանական կողմի կրակահերթերին պատասխանում են ծայրահեղ դէպքերում: