Աղբիւր՝ www.asbarez.com
«Բոլոր քեսաբահայերն առանց բացառութեան ցանկանում են Սիրիայի իրենց տները վերադառնալ»,- յայտարարել է Հայաստանի հանրային պալատի անդամ, Քեսաբի հարցերով յունիսին ստեղծւած աշխատանքային խմբի անդամ Գագիկ Մինասեանը՝ 2 յուլիսին լրագրողների հետ ունեցած հանդիպման ընթացքում։
Ըստ նրա, Հայաստանում քեսաբահայ 30–40 ընտանիք է մնացել: «Ես վստահ եմ, որ քեսաբահայերի մեծամասնութիւնը կը վերադառնայ Սիրիա: Այն մեր ամենակայացած համայնքն է եւ հարկաւոր է պահպանել»,- յայտնել է Գագիկ Մինասեանը:
Մամլոյ ասուլիսի մէկ այլ մասնակից՝ Մարկոս եպս. Յովհաննիսեանը նշել է, որ Քեսաբի բոլոր եկեղեցիները հրկիզւել են, սակայն ներկայիս վերանորոգման աշխատանքներ են կատարւում։