Աղբիւր՝ www.asbarez.com

 

Մոսկւայում սկսւել է «Տուորքովիչի բաժակ» խորագիրը կրող ճատրակի աւանդական մրցաշարքը, որին մասնակցում են մինչեւ 17 տարեկանների ազգային հաւաքականները՝ 7 երկրներից: Հրաւիրւած խումբերի մէջ է նաեւ Հայաստանի ազգային հաւաքականը, որ մարզիչ, ճատրակի վարպետ Արսէն Եղիազարեանի գլխաւորութեամբ մրցավայր է մեկնել հետեւեալ կազմով՝ Մանւէլ Պետրոսեան, Հայկ Մարտիրոսեան, Արամ Յակոբեան, Սիրանոյշ Ղուկասեան:

Ռուսաստանի եւ Հայաստանի խմբերից բացի, մրցաշարքին մասնակցում են Չինաստանի, Հնդկաստանի, Ուկրայինայի, Սերպիայի եւ Ադրբեջանի ընտրանիները։ Մեկնարկային հանգրւանին Հայաստանը մրցել է Ադրբեջանի հաւաքականի հետ եւ ջախջախիչ յաղթանակ տարած՝ 3,5:0,5 արդիւնքով: 2-րդ հանգրւանին հայ մարզիկները 2,5:1,5 հաշւով զիջել են Ուկրայինայի ընտրանիին: Մրցաշարքը շարունակւում է։