Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Այս պահին Հայաստանում ղարաբաղեան հակամարտութեան հետեւանքով անհետ կորած է համարւում աւելի քան 200 մարդ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում յայտնել է Հայաստանի գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով յանձաժողովի աշխտանքային խմբի ղեկավար Արմէն Կապրիլեանը:
Նա յիշեցրել է, որ տարբեր ժամանակներում նրանց մի մասի գտնւելու վայրի մասին տւեալներ են յայտնւել: Տեղեկութիւնների ճշտումից յետոյ ցուցակ է ստացւել, որում այս պահին 94 ազգանուն կայ: Ընդհանուր առմամբ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում անհետ կորած է համարւում մօտ 1000 քաղաքացի:
Միաժամանակ Աշխատանքային խմբի ղեկավարը նշել է, որ ադրբեջանական կողմը հրաժարւում է օգնել անհետ կորածների որոնման աշխատանքներում՝ անտեսելով հայակական կողմի բոլոր ջանքերն այդ ուղղութեամբ: