Աղբիւր՝ www.yerkir.am

 

19-ամեայ գերմանացի երիտասարդներ Թոմսոնն ու Մորիսը 10 ամիս է, ինչ Հայաստանում են: Նրանք կամաւորութեան սկզբունքով Հայաստանում են՝ դասաւանդելու գերմաներէն լեզուն: Մի քանի ամիսների ընթացքում երիտասարդները ոչ միայն կարողացել են սովորել հայերէնը եւ անարգել շփւել հայերի հետ, այլեւ հասցրել են շրջել Հայաստանի մարզերով ու տեսարժան վայրերով: Աւելին` նրանք սովորել են հայ ազգագրական պարերը, առանց դժւարութեան թւարկում են հայ ազգագրական պարի տեսակները եւ պարում մեծ հաճոյքով:

Դատելով երիտասարդների ֆէյսբուքեան էջերից, որտեղ նրանք, բացի իրենց անուն-ազգանունից, գրանցւել են նաեւ հայկական անուն-ազգանունով, եւ որոնց նկարներում հայկական խաչքարեր են ու Հայաստանի տեսարժան վայրեր, կարելի է ասել, որ Հայաստանը նրանց դուր է եկել: