Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը ԻՍՆԱ-ի հետ զրոյցում նշել է, որ խորհրդարանն ու կառավարութիւնը զբաղւած են զարգացման 7-րդ ծրագրի կազմման աշխատանքներով, ըստ նրա՝ նկատի առնելով, իրավիճակն ու նախկին փորձերը անհրաժեշտ է ձեւաւորել այնպիսի բիւջէ, որն ենթադրում է նահատակների, անձնուրացների եւ ռազմագերիների ընտանիքներին բաւարար աջակցութեան տրամադրման պլաններ:Հաղորդում է «alikonline.ir»-ը:
Անդրադառնալով իրանահայ նահատակների վիճակագրական տւեալներին, Իսլ. խորհրդարանի պատգամաւորը նշել է, որ իրանահայ հասարակութիւնը եւ առհասարակ, Աստւածային կրօններ դաւանող ժողովուրդները Իսլ. յեղափոխութեան սկզբից սեփական կեանքը նւիրաբերել են յանուն այս երկրի, այդ թւում՝ 114 հայ նահատակներն, որոնք ծառայել են յանուն յեղափոխութեան եւ սրզաբան պաշտպանութեան արժէքների:
Արա Շահվերդեանը նշել է. «Նահատակների կողքին պայքարել են նաեւ միւս նւիրեալները, մասնաւորապէս՝ ռազմագերիները եւ անձնուրացները, որոնք գերեվարւել էին Իրաքի իշխանութիւնների կողմից պարտադեալ պատերազմի տարիներին: Հայ նահատակները այդ առումով եւս դրօշակակիրներ են եղել, որոնք սեփական կեանքի գնով, միւս հայրենակիցներին զուգահեռ թշնամու դէմ պայքարեցին»:
Իսլ. խորհրդարանի շինարարական յանձնաժողովի անդամ, Արա Շահվերդեանը պարտադրեալ պատերազմի տարիներից յետոյ, Իսլ. խորհրդարանի եւ կառավարութեան հիմնական առաքելութիւններից է համարել՝ նահատակներին եւ անձնուրացներին հովանաւորելը, մասնաւորապէս՝ քիմիական յարձակումների հետեւանքով տուժածներին աջակցութիւնը:
Արա Շահվերդեանը նշել է. «Այս օրերի քննարկումերի առարկայական թեմարներից անձնուրացներին բժշկական օգնութիւնների ցուցաբերման գործընթացի իրականացման հարցն է, որն անհրաժեշտ է ապահովել, նրանց տրամարդելով, յարմարւէտ պայմաններ՝ բուժման համար»:
Ըստ Իսլ. խորհրդարանի Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի՝ խորհրդարանը եւ կառավարութիւնը զբաղւած են զարգացման 7-րդ պլանի մշակման աշխատանքներով, հետեւաբար, անհրաժեշտ է նկատի առնել, իրավիճակը եւ մեր ունեցած նախորդ փորձերը եւ կազմել այնպիսի բիւջէ, որն կարող է ենթադրել նահատակների, անձնուրացների եւ ռազմագերիների ընտանիքներին աջակցութիւն:
Նա նաեւ կարեւորել է այդ ծրագրերի մշակման ուղղութեամբ, նահատակների եւ անձնուրացների հարցերով հիմնադրամի պատասխանատու դոկտ. Ղազիզադէ Համեշիի դերակատարութիւնը, ով ե՛ւ անձնուրացների ընտանիքի անդամ է, ե՛ւ եղել է Իսլ. խորհրդարանի պատգամաւոր:
Արա Շահվերդեանը վստահեցրել է, որ Իսլ. խորհրդարանի պատգամաւորները հետեւողական ջանքեր են գործադրում նահատակների, անձնուրացների եւ ռազմագերիների ընտանիքներին աջակցութեան ծրագրերի իրականացման ուղղութեամբ: