Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի կողմից կեանքի է կոչւել Հայոց Ցեղասպանութեան 106-ամեակի ոգեկոչման յանձնախումբ, որին անդամակցում են.
Զարեհ Ղարախանեան՝ նախագահ
Վանա Շիրւանեան՝ քարտուղար
Դիմիթրի Յովհաննիսեան՝ գանձապահ
Մեղրի Ղուկասեան
Սերինէ Ղարախանեան
Յանձնախմբի նախագահ Զարեհ Ղարախանեանի հաղորդած տեղեկութիւնների համաձայն այս տարի առողջապահական նկատառումներից ելնելով դարձեալ ոգեկոչման ծրագրերը տեղի են ունենալու առցանց ձեւով կամ սահմանափակ անձանց ներկայութեամբ, հետեւեալ կարգով.
Ապրիլ 23-ին, թեմի ազգային մարմինների պատգամի հեռարձակում Առաջնորդարանի կայքէջով եւ ինստագրամի էջով:
Ապրիլ 23-ի երեկոյեան ժամը 8:00-ին, ժողովրդական միասնական մոմավառութիւն, բնակարանների լուսամուտներին եւ պատշգամբներին:
Ապրիլ 24-ի առաւօտեան, Սբ. Ամենափրկիչ վանքում Սրբոց Նահատակացն Բարեխօսական կարգի դռնփակ կատարում, թեմկալ առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի նախագահութեամբ, ապա թեմակալ առաջնորդի գլխաւորութեամբ ազգային մարմինների ներկայացուցիչների ծաղկեմատոյց՝ Մեծ Եղեռնի յուշարձանի մօտ:
Ապրիլ 24-ին, գեղարւեստական կատարումների հեռարձակում Առաջնորդարանի սոցցանցային էջերով՝ գեղարւեստական զանազան խմբերի համագործակցութեամբ:
Յատկանշական է, որ Նոր Ջուղայի եւ Շահինաշհրի հայոց ազգ. դպրոցների համագործակցութեամբ պատրաստւել են տեսանիւթեր աշակերտական գեղարւեստական աշխատանքներից եւ ելոյթներից, որոնք հերթաբար հեռարձակւելու են ապրիլի 21-ից 24-ը:
Սպահանի հայոց թեմի Առաջնորդարանի պաշտօնական կայքէջը եւ ինստագրամի էջերն են՝
norjugha.ir
national.events_nj
esfahan.prelacy
Թղթակից (Նոր Ջուղա)