Իւրաքանչիւր Նոր Տարի մի նոր մեկնարկի սկիզբ է:

2020 թւականը ամբողջ աշխարհում լի էր նորանոր իրադարձութիւններով, նամանաւանդ Իրանի համար բոլոր ոլորտներում բազում դէպքերի տարի՝ դիմադրութեան եւ ջանքերի տարի:

Վերջին մէկ տարւայ ընթացքում Իրանը տնտեսական եւ քաղաքական մեծ ճգնաժամ ապրեց՝ իր թշնամիների կողմից: 2020 թ. սկզբում ականատեսը եղանք ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար՝ գեներալ-լէյտենանտ Սոլէյմանիի, եւ գիտնական դոկտ. Ֆախրիզադէի նահատակութիւնների:

2020 թւականը Իրանի բժշկական համայնքի եւ բժշկական անձնակազմի համար կորոնավիրուսի դէմ քրտնաջան աշխատանքի տարի էր: Իրանի յաջողութիւնն այս ոլորտում ցոյց տւեց, որ իրանցի ժողովուրդը երբեք չի ենթարկւի որեւէ ճնշումների ու դժւարութիւնների: Այս առումով ուզում եմ իմ երախտագիտութեան խօսքն ուղղել մեր իրանահայ համայնքի հայ բժիշկներին եւ բուժքոյրերին եւ ամբողջ երկրում հայ բուժաշխատողներին՝ իրենց անձնւիրութեան եւ հոգատարութեան համար: Վերջին մէկ տարւայ ընթացքում Իրանի վրայ ծանր տնտեսական եւ քաղաքական ճնշումներ, որի թիրախն հանդիսացաւ ամբողջ ժողովուրդը:

2020 թ. մեր տարածաշրջանի համար եւս խաղաղ տարի չեղաւ եւ ԼՂ իրադարձութիւնները իր գագաթնակէտին հասաւ պատերազմով: Ցաւօք այս անգամ արիւնալի ու շատ աւելի ցաւոտ իրավիճակ ամբողջ հայութեան համար:

Նոր տարին եւ Սուրբ Ծնունդն այն բացառիկ տօներն են, որոնք միաւորում են բոլորիս` անկախ ամէն ինչից: Դրանք տօներ են, որ առիթ են տալիս ամփոփելու անցնող տարին, ծրագրելու գալիք տարւայ անելիքները, եւ խորհելու ապագայի մասին: Ի վերջոյ, դրանք տօներ են, որոնցից յոյս է ճառագում, եւ միմեանց հանդէպ սէր տարածում:

Յոյսով եմ, որ գալիք տարում ձեր առջեւ դրւած խնդիրները հեշտութեամբ կը յաղթահարէք, իսկ այս տարում թող վերանան բոլոր դժւարութիւնները, հիասթափութիւններն ու պարտութիւնները:

Դեռ շատ անելիքներ ունենք: Նամանաւանդ կրթադաստիարակչական ոլորտում, միութիւններից մինչեւ դպրոցներ, յարգարժան ուսուցիչներից մինչեւ շատ սիրելի աշակերտութեան համար, որը հիմնականում մեր մատաղ սերունդն են: Նոր տարում մեզ է սպասում նաեւ Իրանի նախագահական ընտրութիւնները, որը ինչպէս միշտ այս անգամ եւս մեր մասնակցութեամբ պիտի սատար հանդիսանանք մեր երկրին:

Հայ ժողովուրդը ունի եւս նոր առաջադրանքներ ու միասնական կանչը պիտի լինի նրա ձեռքբերումների գրաւականը:

Ցանկանում եմ, որ 2021 թւականը լինի կայունութեան եւ նոր յաջողութիւնների ու նւաճումների տարի:

Ձեր ընտանիքներին մաղթում եմ սէր, առողջութիւն ու երջանկութիւն, եւ հզօր կամք: Նոր տարում բոլորիս թող ուղեկցեն միայն յաղթանակները, թող որ 2021 թւականը բոլորի համար լինի ուրախ ու բազում ձեռքբերումների լի տարի:

Մաղթելով ողջ իրանահայութեանը եւ հայ ժողովրդին յաջողութիւն եւ առողջութիւն, եւ ի սրտէ շնորհաւորում բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը Յիսուսի Քրիստոսի, եւ ցանկանում ամենալաւն ու բարին:

Մնացէ՛ք խաղաղութեամբ:


Յարգանօք՝
ԱՐԱ ՇԱՀՎԵՐԴԵԱՆ
ԻԻԽ-ում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր
Դեկտեմբեր 2020
Թեհրան