Դռնփակ ժամերգութեամբ, Նոր Ջուղայի առաջնորդանիստ Ս. Ամենափրկիչ վանքի տօնը, ինչպէս նաեւ վանքի «Ս. Յովսէփ Արիմաթացի» եկեղեցու անւանակոչութեան տօնը նշւեցին, երկուշաբթի՝ 2020 թւականի հոկտեմբերի 19-ի առաւօտեան։
«Ս. Յովսէփ Արիմաթացի» եկեղեցում իրականացւած այս արարողութեանը նախագահեց Սպահան հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը։
Ժամերգութիւնից յետոյ, տեղի ունեցաւ հոգեհանգստեան պաշտօն՝ վանքում պաշտօնավարած հոգեւորական ու աշխարհական ննջեցեալ սպասաւորների եւ ազգային ու եկեղեցու բարերարների հոգիների խաղաղութեան համար։
Արարողութիւններին մասնակցել էր եկեղեցական դասը. ներկայ էին նաեւ Կրօնական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանն ու Նոր Ջուղայի Հայոց Առաքելական եկեղեցեաց վարչութեան ատենապետ Հենրիկ Յակոբեանը։
Թղթակից (Նոր Ջուղա)