Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ, համաճարակի պատճառով առկախւած Ս. Յարութեան տօնին յաջորդող մեռելոցի հոգեհանգստեան եւ տնօրհնէքի փոխարէն, հինգշաբթի՝ 2020 թւականի ապրիլի 16-ի կէսօրից յետոյ, Ս. Ամենափրկիչ վանքում տեղի ունեցաւ հոգեհանգստեան պաշտօն՝ հայ ազգի բոլոր ննջեցեալների՝ ի մասնաւորի թեմի ննջեցեալ զաւակների յիշատակին եւ տնօրհնէքի կարգ, որի խորհուրդով օրհնւեցին հաւատացեալների բնակարանները:

Նախագահութեամբ թեմակալ առաջնորդի եւ մասնակցութեամբ թեմի եկեղեցական դասի, սկզբում վանքի «Ս. Յովսէփ Արիմաթացի» եկեղեցում տեղի ունեցաւ հոգեհանգստեան պաշտօն, ապա շրջափակում՝ տնօրհնէքի կարգը, որտեղ օրհնւեցին ջուրը, աղը եւ նշխարը՝ հացի փոխարէն:

Ներկայ էին Կրօնական խորհրդի ատենապետ՝ Վարուժ Մովսիսեանը եւ Ազգային առաջնորդարանի պաշտօնեաները:



Թղթակից (Նոր Ջուղա)
Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան