Երեքշաբթի՝ 2018 թւականի մայիսի 8-ի կէսօրին, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան հրաւէրով, Հայաստանից ժամանած «Կարին» երգի եւ պարի համոյթը, ղեկավարութեամբ Գագիկ Գինոսեանի, այցելեց Ս. Ա. Վանք, այցելեց «Ս. Յովսէփ Արեմաթացի» եկեղեցի եւ «Խաչատուր վրդ. Կեսարացի» թանգարան, որից յետոյ հանդիպեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանին, Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ատենապետներ՝ Թաթուլ Օհանեանին եւ Վարուժ Մինասեանին:
Հիւրերին բարի գալուստ մաղթեց Առաջնորդ Սրբազան հայրը, ապա պրն. Օհանեանը ներկայացրեց Սպահանի հայոց թեմի պատմական հարուստ անցեալը:
«Կարին» համոյթի ղեկավար՝ պրն. Գինոսեանը եւս հանդէս եկաւ շնորհակալական խօսքերով, որից յետոյ խմբի անդամները Նոր Ջուղայի պատմութեան ու նորջուղայեցիների թողած հարուստ աւանդի վերաբերեալ իրենց հարցերն ուղղեցին հիւրընկալներին, որոնց տրւեց սպառիչ բացատրութիւններ:
Հանդիպումը ընթացաւ մտերմիկ մթնոլորտում, որտեղ անդրադարձ եղաւ նաեւ Հայաստանում տիրող ներկայ իրավիճակին: