Երեքշաբթիի՝ 2018 թւականի մայիսի 1-ին, Աշխատաւորութեան միջազգային օրւայ առիթով, Շահինշահրի հայոց ազգ. «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի սաներին սպասւում էր հետաքրքիր եւ իւրայատուկ դպրոցական օր:
Մանկապարտէզ-նախակրթարանի տնօրինութեան եւ ծնողական խորհրդի նախաձեռնութեամբ, այդ օրը դպրոց էին հրաւիրւել սաների մայրիկները՝ աշխատասէր հայրիկների համար տօնի առթիւ գեղեցիկ ձեռքի աշխատանքներ պատրաստելու գործում փոքրիկներին օգնելու:
Սկզբում դպրոցի տնօրինուհի Կարինէ Մինասքանեանը բացատրութիւններ տւեց օրւայ կապակցութեամբ, ապա զւարճալի մթնոլորտի ներքոյ մանուկներն ու մայրիկները ձեռքի աշխատանքներ պատրաստեցին հայրիկներին նւիրելու եւ տօնը նրանց առաւել յիշարժան դարձնելու համար:
Թղթակից (Շահինշահր)
Լուսանկարները տրամադրեց մանկապարտէզ-նախակրթարանի տնօրինութիւնը