Երկուշաբթի՝ 2018 թւականի փետրւարի 12-ի առաւօտեան ժամը 9:00-ից՝ Շահինշահրի «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի տեսչութեան եւ ծնողական խորհրդի նախաձեռնութեամբ նշւեց Բուն Բարեկենդանը՝  ծնողների ներկայութեամբ: 

Սաներն իրենց գունագեղ զգեստեներով առաւել փայլ էին հաղորդել կազմակերպւած տօնին:

Տօնականօրէն զարդարւած դպրոցի սրահում՝ սաները ուրախ արտասանեցին,  երգեցին ու պարեցին՝  աշխոյժ ծաղրածուների ընկերակցութեամբ:

Խնջոյքի ընթացքում, բոլոր ներկաները վայելեցին օրւայ առիթով կազմակերպւած համեստ հիւրասիրութիւնը:

Խրախճանքի աւարտին ծնողական խորհրդի ձեռամբ փաթեթաւորւած մրգերը նւիրւեցին սաներին:

 

Շահինշահրի Հայ Համայնքի Վարչութեան Թղթակից՝ Վ. Յարութիւնեան

Լուսանկարիչ՝   Գ. Խաչատրեան