Այսու պաշտօնական գրով, յանուն Սպահանի Հայոց Թեմի Ազգային Իշխանութեան, հոգեւորականաց դասի, ողջ ժողովրդի եւ անձնապէս գալիս ենք մեր խորին ցաւակցութիւններն ու վշտակցութիւնները յայտնելու Իրանի Իսլամական Հանրապետութեան հոգեւոր առաջնորդին ու նախագահին եւ «Սանչի» նաւթատար լցանաւի անձնակազմի նաւաստիների հարազատներին` յունւարի 6-ի անակնկալ վթարի կապակցութեամբ, որը տեղի ունեցաւ Արեւելա-Չինական ծովում:

Դժբախտաբար «Սանչի» նաւթատար լցանաւը սուզւեց ջրի տակ, իր հետ տանելով 32 անձնակազմի նաւաստիներին փրկելու մեր վերջին յոյսերը:

Աղօթում ենք, որ Աստւած ինք ողորմի բոլոր զոհերի հոգիները, բայց մանաւանդ մխիթարութիւն պարգեւի նրանց հարազատներին:

 

Սիփան ծ. վրդ. Քէչէճեան

Առաջնորդ Սպահանի Հայոց Թեմի

16 յունւար 2018-Նոր Ջուղա