Իրանի Քերմանշահ նահանգում տեղի ունեցած աղէտալի երկրաշարժի տուժածներին մարդասիրական օգնութիւն ցուցաբերելու նպատակով, չորեքշաբթի՝ 2017 թաւականի նոյեմբերի 15-ին, Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան միութեան կենտրոնատեղիում, նոյն միութեան վարչութեան նախաձեռնութեամբ եւ անդամուհիների միջոցով, փաթեթաւորւեցին մթերքից ու մի շարք անհրաժեշտ իրերից կազմւած կապոցներ՝ 50 ընտանիքների համար նախատեսւած: Սոյն փաթեթներն աղէտի գօտի տեղափոխւեցին Սպահանի «Բարեկեցութիւն» կազմակերպութեան միջոցով:
Կապոցները պարունակում են՝ հիգիենայի պարագաներ, վերմակներ, բրդեայ գործւածքներ եւ մթերքի տեսականի:
Թղթակից (Նոր Ջուղա)