Աղբիւր` www.tehranprelacy.com

 

Ժողովին ներկայ էին իրանահայ երեք թեմերի առաջնորդներ՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանը եւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր ծ. վրդ. Չիֆթճեանը: Ներկայ էին երեք թեմերի Թեմական խորհուրդների ատենապետերը եւ անդամները:

Միջթեմական ժողովն ընթացաւ հետեւեալ օրակարգով՝ 

1- «Հայաստան» Համահայկական հիմնադրամի Գործադիր յանձնախմբի աշխատանքներ 

2- Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի ոգեկոչման աշխատանքներ

3- Փոքրամասնութիւնների յատուկ իրաւական խորհրդատւական պետական յանձնախմբի կազմութեան հարց

Արծարծւեցին նաեւ միջթեմական բնոյթի այլ հարցեր:

Նիստի մասնակիցները շատ դրական ու շահաւէտ գնահատեցին նման հանդիպումների կազմակերպումը՝ ցանկանալով դրանց շարունակականութիւնը:

Նշենք, որ Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի հարցով որոշւեց՝ մարտի 13-ին եւ 14-ին Սպահանի հայոց թեմում գումարւի միջթեմական հանդիպում: