Հայ մայրերի տօնի առթիւ, նախաձեռնութեամբ Շահինշահրի հայոց ազգային «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի դպրոցի տեսչութեան, ուսուցչական կազմի եւ ծնողական խորհրդի, երկուշաբթի՝ 2017 թւականի, ապրիլի 10-ի առաւօտեան կազմակերպւել էր մեծարանքի միջոցառում՝ նոյն դպրոցի աշակերտութեան ծնողների ներկայութեամբ:
Ողջոյնի գեղեցիկ խօսքով հանդէս եկաւ դպրոցի տեսչուհի օրդ. Կարինէ Մինասքանեանը, ով շնորհաւորանքի խօսք ուղղելով մայրերին՝ մաղթեց նրանց բարի մայրութիւն, մայրական բերկրանք ու երջանկութիւն: Յարգելի տեսչուհին իր խօսքում նաեւ բարձր գնահատելով հայրենի բանակում, բուռն նւիրւածութեամբ ու ամենայն յանձնառութեամբ ծառայող իգական սեռի ներկայացուցիչներին՝ փառաւորեց նրանց բարձր անունն ու բարի համբաւը:
Բացման խօսքին յաջորդեց մայրերին նւիրւած՝ աշակերտների խանդավառ երգերն ու ասմունքները, որոնք քաղցր պահեր պարգեւեցին սիրելի մայրերին:
Այդ օրը սաները մեծ հրճւանքով, իրենց մայրերին նւիրեցին ուսուցիչների օգնութեամբ իրենց ձեռամբ պատրաստած գունագեղ ծաղիկները:
Այնուհետեւ բոլորը յագեցած տօնական տրամադրութեամբ՝ մեկնեցին քաղաքի «Կանանց այգին», որտեղ նաեւ վայելեցին յիշարժան պահեր:
Օրւայ առիթով կազմակերպւել էր համեստ հիւրասիրութիւն: