Երկուշաբթի՝ 2017 թ. փետրւարի 27–ի առաւօտեան ժամը 9:00-ից՝ Շահինշահրի «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի տեսչութեան, ուսուցչական կազմի եւ ծնողական խորհրդի նախաձեռնութեամբ նշւեց Բուն Բարեկենդանը՝ ծնողների ներկայութեամբ:

Օրւայ առիթով սաները ներկայացել էին գունեղ ու հետաքրքիր զգեստներով՝ ըստ ճաշակի եւ ցանկութեան: Նրանք ուրախ երգեցին, արտասանեցին ու պարեցին՝ աշխոյժ ծաղրածուների ընկերակցութեամբ:

Տօնն աւելի հաճելի դարձաւ, երբ ծնողները եւս միանալով փոքրիկների խրախճանքին՝ մասնակցեցին ուրախ երգ ու պարին:

Իսկ վերջում ծաղրածուները, ծնողական խորհրդի ձեռամբ պատրաստւած փաթեթաւորւած մրգերը նւիրեցին սաներին:

 
Շահինշահրի Հայ Համայնքի Վարչութեան Թղթակից՝
Վ. Յարութիւնեան