Չորեքշաբթի՝ 2016 թւականի փետրւարի 3-ի առաւօտեան ժամը 9:30-ին, Շահինշահրի «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի տեսչութեան, ուսուցչական կազմի եւ Ծնողական խորհրդի նախաձեռնութեամբ նշւեց Բուն Բարեկենդանը՝ ներկայութեամբ դպրոցի սաների ծնողների:

Օրւայ առիթով սաները ներկայացել էին գեղեցիկ զգեստներով եւ տեսքով՝ ըստ ճաշակի եւ ցանկութեան, որոնք խանդավառութեամբ կատարեցին ուրախ երգեր ու ասմունքներ՝ մեծ հրճւանք պատճառելով ներկաներին:

Աշխոյժ ծաղրածուն եւս իր հետաքրքիր շարժումներով միացաւ փոքրիկներին՝ գեղեցիկ փաթեթաւորւած մրգեր նւիրելով նրանց: Իսկ օրւայ ուրախ տրամադրութեանը միանալով, ծնողները եւս մասնակցեցին կազմակերպւած խրախճանքին:

 

Շահինշահրի Հայ Համայնքի Վարչութեան թղթակից՝

Վ. Յարութիւնեան

Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան