Հովանաւորութեամբ Շահինշահրի հայ համայնքային վարչութեան եւ նախաձեռնութեամբ համայնքի Հայոց ազգային «Սրբոց Վարդանանց» եւ «Մասիս» դպրոցների ուսուցչական կազմի եւ Ծնողական խորհրդի, երեքշաբթի՝ 2015 թւականի մարտի 17-ի առաւօտեան ժամը 9-ին տեղի ունեցաւ վերոնշեալ դպրոցների աշակերտ-ուհիների գարնանային բանակումի բացումը՝ ծնողների եւ կազմակերպիչների ներկայութեամբ:
Բանակումի բացումը կատարւեց ազգային հիմներգով, որից յետոյ դպրոցի հայերէն բաժնի փոխտեսուչ պրն. Ջանիկ Թահմազեանը բարի գալուստ մաղթելով բոլոր մասնակիցներին բացատրեց նրանց բանակումի նպատակը եւ ուրախ բանակում մաղթեց բոլորին:
Սոյն երկօրեայ բանակումին, որին մասնակցել էին շուրջ 55 աշակերտ-ուհիներ ուսուցիչների ղեկավարութեամբ իրագործւեց մշակւած յագեցած ծրագիր, որի ընթացքում մասնակիցներն ունեցան ֆիզիքական մարզումներ, մշակութային աշխատանք, զբօսայգում զբօսնել, մրցոյթներ, խրախճանք եւ զւարճալի խաղեր:
Հարկ է նշել, որ այս բանակումի իրագործմանն իրենց սիրայօժար համագործակցութիւնը ցուցաբերեցին մի քանի ծնողներ: