Ուրբաթ՝ 2014 թւականի յունւարի 3-ին, Սպահանի Հայոց Թեմի թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանը, ընկերակցութեամբ Պատգամաւորական Ժողովի Դիւանի ատենապետ պրն. Վարուժ Մինասեանի եւ եւ Թեմկան Խորհրդի ատենապետ պրն. Նոէլ Մինասեանի, Ամանորի առթիւ այցելութիւն տւեց Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի ընթացքում զոհւած հայ նահատակների ընտանիքներին:
Հանդիպումների ընթացքում առաջնորդ Սրբազան Հայրը եւ ազգային իշխանութեան պատասխանատուները, նահատակների ընտանիքի անդամներին շնորհաւորեցին Ամանորի եւ Աստւածայայտնութեան տօների կապակցութեամբ եւ ջերմ բարեմաղթանքներ փոխանցեցին՝ նրանց համար մաղթելով առողջութեամբ ու երջանկութեամբ ողողւած տարի եւ երկար կեանք:
Այսպիսով Ազգային Առաջնորդարանի պատասխանատու կազմն ուզեց 2014 թւականի առաջին օրերին վայել կերպով արժեւորել համայնքի այն անձնազոհ ընտանքիներին, ովքեր մեր ներկայ տարիներին խաղաղութեան եւ ապահովութեան համար թանկ գին են վճարել: Թող Աստւած իր արդարութեամբ եւ ողորմածութեամբ վարձահատոյց անի նրանց նւիրումը: