Իրանի իսլամական հանրապետութիւնում
Հայաստանի հանրապետութեան
Արտակարգ եւ լիազօր դեսպան
Մեծարգոյ պրն. Արտաշէս Թումանեան
Թեհրան
Մեծարգոյ՝ պրն. Ա. Թումանեան
Ուրախութեամբ տեղեկացանք, որ Հ.Հ.-ի նախագահ Սերժ Սարգսեանի հրամանագրով նշանակւել էք Իրանի իսլամական հանրապետութիւնում Հայաստանի հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան եւ արդէն իսկ անցել էք աշխատանքի:
Յանուն Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի, ազգային մարմինների եւ ողջ ժողովրդի շնորհաւորում ենք Ձեզ՝ այս պաշտօնին նշանակւելու կապակցութեամբ:
Հաւատացած ենք, որ Ձեր դիւանագիտական ծառայութեան ժամանակաշրջանում նոր որակ ու մակարդակ է նւաճելու Իրան-Հայաստան երկու բարեկամ երկրների եւ ժողովուրդների հազարաւոր տարիների պատմութիւն ունեցող յարաբերութիւնները:
Մաղթում ենք քաջառողութիւն, գործական անսպառ եռանդ եւ աշխատանքային բազում յաջողութիւններ:
Լաւագոյն մաղթանքներով՝
ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՍՊԱՀԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ