Յանուն Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանի, Թեմիս ազգային մարմինների եւ ողջ ժողովրդի, շնորհաւորում ենք շրջանիս Հայ դատի յանձնախմբի ներկայացուցիչ Աշոտ Դաւթեանին եւ Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան կենտ. վարչութեան նախագահ Մասիս Մինասեանին՝ Հ.Հ.-ի վարչապետի շքանշանին արժանանալու առիթով:

Գնահատելով նրանց ներդրումը հայ ժողովրդի իրաւունքների հետապնդման, հայապահպանութեան, հայակերտման եւ հայկական ազգային մշակոյթի պահպանման գործում, ցանկանում ենք  նորանոր վերելքներ ու նւաճումներ ազգային-հասարակական ոլորտներում:

 
ԴԻՒԱՆ  ՍՊԱՀԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
25 հոկտեմբեր 2014