21 հոկտեմբերի երեկոյեան ժամը 7:30-ին, Ն. Ջ. Հայ Մ. Մ. “Արարատ” Միութեան սրահում տեղի ունեցաւ “Ս. Յովսէփ Արեմաթացի” եկեղեցու 350-ամեակի յոբելեանական եզրափակիչ ձեռնարկը, որին ներկայ էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը, ՀՀ վարչապետ Յովիկ Աբարհամեանն ու նրան ընկերակցող պատւիրակութիւնը՝ կազմւած 7 նախարարներից ու պետական բարձրաստիճան պաշտօնատարներից, իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելեանը, Հայաստանում Իրանի Իսլ. Հանրապետութեան դեսպան պրն. ՌԷիսին, Իրանահայ երեք թեմերի թեմակալ առաջնորդները, Սպահանի եւ Թեհրանի հայոց թեմերի հոգեւորականաց դասի եւ ազգային մարմինների ներկայացուցիչները,Նոր Ջուղայի Հայ Դատի յանձնախմբի եւ Թեհրանի “Ալիք” հաստատութեան ներկայացուցիչներն ու բազմահարիւր հանդիսատես: Երեկոյի ընթացքում ներկաներին իրենց պատգամը յղեցին Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Նոէլ Մինասեանը, ՀՀ վարչապետ Յովիկ Աբրահամեանը, Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանը եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը: Ծրագիրը յագեցած էր նաեւ գեղարւեստական կատարումներով: