ՀՀ Անկախութեան 23-րդ Տարեդարձի Առիթով պետական պարգեւի է արժանացել Սպահանի Հայոց Թեմի Թեմական Խորհրդի ատենապետ՝ Պրն. Նոէլ Մինասեանը

Նախագահ Սերժ Սարգսեանի հրամանագրերով Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 23-րդ տարեդարձի առիթով` գիտութեան, տնտեսութեան, առողջապահութեան, մշակոյթի ոլորտներում, ինչպէս նաեւ սփիւռքի մի խումբ ներկայացուցիչներ պարգեւատրւեցին պետական բարձրագոյն պարգեւներով: Պարգեւատրման արարողութիւնը տեղի ունեցաւ Սեպտեմբեր 21-ին, ՀՀ նախագահի նստավայրում:

Ուրախութեամբ տեղեկացնում ենք, որ պետական պարգեւի է արժանացել Սպահանի Հայոց Թեմի Թեմական Խորհրդի ատենապետ՝ Պրն. Նոէլ Մինասեանը՝ ստանալով  «Մովսէս Խորենացի» մեդալ:

Յանուն Սպահանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տէր Բաբգէն Եպս. Չարեանի եւ ազգային մարմինների շնորհաւորում ենք այս կարեւոր առիթը, որը պատւաբեր է ոչ միայն Թեմական Խորհրդի ատենապետի, այլ ամբողջ համայնքի եւ ազգային մարմինների համար եւ ցանկանում նորանոր յաջողութիւններ եւ նւաճումներ ազգային կեանքում:

ԴԻՒԱՆ 
ՍՊԱՀԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
 
28 Սեպտեմբեր 2014