Երէկ՝ սեպտեմբերի 26-ի առաւօտեան ժամը 10:30-ին, Նոր Ջուղայի Ս. Յովհաննու եկեղեցում, Սրբազան պաշտպանութեան շաբաթւայ առթիւ, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանի եւ մասնակցութեամբ քահանայից ու դպրաց դասերի տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն՝ պատերազմի տարիներում Իրանի հողային ամբողջականութեան պաշտպանութեան ճամբին իրենց կեանքը նւիրաբերած նահատակների հոգիների խաղաղութեան համար:
Սպահանի հայոց թեմի ազգային մարմինների նախաձեռնութեամբ կազմակերպւած այս արարողութեանը ներկայ էին՝ ազգային մարմինների անդամները, հայ նահատակների հարազատները, հայոց ազգային դպրոցների ուսուցիչներն ու պատասխանատուները եւ հոծ թւով ժողովուրդ: Արարողութեան աւարտին օրւայ առթիւ իր խօսքն արտայայտեց թեմակալ առաջնորդը: