Մեծ ցաւով տեղեկացնում ենք, որ իր մահկանացուն է կնքել Իրան-Իրաք պատերազմում զոհւած Հրաչ Յակոբեանի հայրը՝ Անդրանիկ Յակոբեանը։

Ուրբաթ՝ ապրիլի 25-ին, առաւօտեան ժամը 10:30-ին 《Ս. Մինաս》 եկեղեցում կատարւելու է թաղման կարգը, որից յետոյ նահատակի հօր մարմինը հողին է յանձնւելու Նոր Ջուղայի հայոց ազգ. գերեզմանատուն:

Յանուն թեմիս ժողովականութեան եւ ժողովրդի մեր խորին ցաւակցութիւնն ու վշտակցութիւնն ենք յայտնում հանգուցեալի ընտանիքին՝ անդառնալի կորստի առթիւ։

Հանգուցեալին մաղթում ենք երկնային արքայութիւն, իսկ ընտանիքին ու հարազատներին՝ համբերութիւն եւ ոգու կորով։  

 

Դիւան ՍՀԹ Ազգային առաջնորդարանի