Կիրակի՝ փետրւարի 9-ի առաւօտեան, Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցում, կիրակնօրեայ Սուրբ եւ Անմահ Պատարագի աւարտին, որը մատուցւեց նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանի եւ ձեռամբ արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի, հոգեհանգստեան կարգ տեղի ունեցաւ՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան միաբաններից հոգելոյս գերապատիւ Տ. Անանիա Ծ. Վարդ. Գուճանեանի հոգու խաղաղութեան համար:

Հայր Սուրբը տարիներ ծառայել էր Սպահանի հայոց թեմում, որպէս Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ:

Պաշտօնի աւարտին Սրբազան Հայրն իր եւ թեմի ազգային մարմինների ու ժողովրդի անունից որդիաբար ցաւակցութիւն յայտնեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ հայրապետին եւ միաբանութեան միւս անդամներին, ապա նոյնպէս վշտակցութեան խօսք ասաց Շահինշահրի հայ համայնքի հայորդիներին՝ յանուն թեմի ազգային մարմինների՝ ի մանսաւորի Կրօնական խորհրդի, եկեղեցական դասի եւ տեղի Հայ համայնքի վարչութեան անունից:

 

Թղթակից (Նոր Ջուղա)