Երկուշաբթի՝ հոկտեմբերի 21-ին, Շիրազում, կազմակերպութեամբ Իսլ. յեղափոխութեան պահապանների կորպուսի, տեղի ունեցաւ համագումար՝ նւիրւած միաստւածային կրօնների նահատակների յիշատակին:
Սոյն համագումարին, որին մասնակցութիւն էին ցուցաբերել երկրի մակարդակով բարձրաստիճան պաշտօնատարներ, ներկայ էին գտնւել նաեւ Իրանի իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Գեղարդ Մասնուրեանը, ինչպէս նաեւ որպէս Սպահանի հայոց թեմի պատւիրակութիւն՝ արժ. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանն ու Սպահանի եւ հարաւային իրանահայութեան նահատակների եւ անձնուրացների հարցերով կապ Զարեհ Ղարախանեանը:
Ծրագրում նահատակների գործն ու անձնազոհութիւնը արժէւորող խօսքերով ելոյթ ունեցաւ պրն. Ղարախանեանը, իսկ գնահատւեցին երկու հայ նահատակների ընտանիքները:
Թղթակից (Նոր Ջուղա)