Կիրակի՝ մայիսի 19-ի առաւօտեան, Նոր Ջուղայի «Ս. Յովհաննու Կարապետ» եկեղեցում, ձեռամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանի, Ս. եւ Անմահ Պատարագ մատուցւեց՝ Սրբազան Հօր կուսակրօն ծառայութեան 28-ամեակի եւ արքութեան տիտղոսի շնորհման առիթներով:

Արարողութեանը ներկայ էին՝ թեմի եկեղեցական դասը, ազգային մարմինների ներկայացուցիչներն ու ժողովուրդ:

Ընթացքում Սրբազան Հայրն ընթերցեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի սրբատառ կոնդակը՝ Առաջնորդ Սրբազան Հօրը արքութեան տիտղոսի շնորհման առիթով:

Վերջում ներկաները Սուրբ Հաղորդութիւն ստացան Սրբազան Հօր ձեռամբ:

 
Թղթակից (Նոր Ջուղա)