Արամ Ա կաթողիկոսը շնորհաւորական ուղերձ է յղել հայկական բանակի 30-ամեակի առթիւ: Հաղորդում է «alikonline.ir»-ը:
«Այսօր Հայոց Բանակին օրն է, այլ խօսքով՝ մեր ժողովրդի ու հայրենիքի պաշտպանութեան ու անվտանգութեան, արժանապատւութեան ու հզօրութեան օրը։
Եկէ՛ք, աղօթենք մեր բանակի համար. եկէ՛ք, զօրավիգ կանգնենք մեր բանակին։ Հայոց բանակի հզօրացումը հայրենիքի՛ ու մեր ազգի՛ հզօրացումն է»,- նշւած է ուղերձում։