ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի նախագահ յարգարժան պարոն Գէորգ Պապոյեան,

Խորը ցաւով տեղեկացել ենք Երեւան քաղաքի «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հզօր պայթիւնի սարսափելի լուրի մասին, որի հետեւանքով զոհւել եւ վիրաւորւել են քաղաքացիներ:

Ցանկանում ենք մեր ցաւակցութիւնները փոխանցել Ձեզ եւ ՀՀ Ազգային ժողովի յարգարժան պատգամաւորներին, բարեկամ եւ հարեւան երկրի՝ Հայաստանի Հանրապետութեան կառավարութեանն ու ժողովրդին, ողբերգութեան կապակցութեամբ:

Աղօթում եւ հոգու խաղաղութիւն ենք մաղթում զոհւածների համար: Շուտափոյթ ապաքինում ենք ցանկանում բոլոր վիրաւորներին, եւ համբերութիւն ու տոկունութիւն մաղթում տուժածների ընտանիքներին եւ բարեկամներին։

 

Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր եւ

Իսլ. խորհրդարանի բարեկամական խմբի փոխնախագահ՝

Արա Շահվերդեան

 

Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր եւ

Իսլ. խորհրդարանի բարեկամական խմբի անդամ՝

Ռոբերտ Բեգլարեան