Արցախի ռազմագերիների խնդրի լուծումը միջազգային ջանքեր է պահանջում
«ԱԼԻՔ» – Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանն իր ինստագրամային էջում տեղեկացրել է, որ նոյեմբերի 26-ին, ԱԳՆ-ում հանդիպել է արտգործնախարար Սէյէդ Աբբաս Արաղչիի հետ:
Հանդիպման ընթացքում, պատգամաւորը բարձր է գնահատել ԱԳ նախարարի իրատեսական եւ յստակ մօտեցումները, եւ անդրադարձել միջազգային ու տարածաշրջանային կարեւորագոյն խնդիրներին:
Արաղչին հանդիպմանը թւարկել է Իրանի Իսլամական Հանրապետութեան ազգային շահերի դէմ սպառնալիք համարւող մի շարք խնդիրներ, այդ թւում՝ Իսրայէլի ռեժիմի վտանգաւոր էութիւնը։
Գեղարդ Մանսուրեանն իր մտահոգութիւնները ներկայացնելով հարաւկովկասեան տարածաշրջանի անվտանգային սպառնալիքների շուրջ, անդրադարձել է արցախահայութեան հետ կատարւած իրողութեանը, եւ նախարարից դիւանագիտական աջակցութիւն է խնդրել արցախահայութեանն իր բնօրրան ու բնակավայրեր վերադառնալու, ինչպէս նաեւ պատերազմից շուրջ 4 տարի անց, հայ ռազմագերիներին ազատ արձակելու հարցում։