Աղբիւր՝ www.alikonline.ir
«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին չի ընդունել ԱԳՆ ղեկավարի պաշտօնից Մոհամմադ Ջաւադ Զարիֆի հրաժարականը: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
«Քանի որ Ձեզ, Իսլ. յեղափոխութեան առաջնորդի բնութագրմամբ համարում եմ հաւատարիմ, քաջ եւ հաւատացեալ գործիչ, որը կանգնած է ԱՄՆ ճնշումներին դիմակայելու առաջին գծում, եւ Ձեր հրաժարականը համարում եմ աննպատակայարմար՝ երկրի շահերին հակասող, ուստի մերժում եմ այն»,- ասել է նախագահը՝ յաւելելով. «Հրաժարականին հետեւած երկրի եւ ժողովրդի երդւեալ թշնամիների, այդ թւում՝ սիոնիստական վարչակազմի ցնծութիւնը վկայում է Մոհամմադ Ջաւադ Զարիֆի յաջողութեան մասին եւ ԱԳ նախարարի պաշտօնում Ձեր մնալու լաւագոյն պատճառն է»: