ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը եւ վարչապետ Նիկոլ Փաշինեանը ցաւակցական հեռագիր են յղել Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Հասան Ռոհանիին՝ փետրւարի 13-ին Իրանի Սիսթան-Բելուջիսթան նահանգում, Խաշ-Զահեդան մայրուղու վրայ տեղի ունեցած ահաբեկչական գործողութեան կապակցութեամբ, որը բազմաթիւ զոհերի ու վիրաւորների պատճառ է դարձել։
Նախագահի ցաւակցական հեռագրում ասւած է՝ «Այս ծանր պահին անկեղծ վշտակցութեան և կարեկցանքի խօսքեր եմ յղում Ձեզ, զոհւածների հարազատներին և մերձավորներին, իսկ բոլոր տուժածներին՝ շուտափոյթ ապաքինում»։
«Իմ խորին ցավակցութիւնն եմ յայտնում Ձեզ և բարեկամ Իրանի ողջ ժողովրդին այս ողբերգական իրադարձութեան կապակցութեամբ: Խնդրում եմ իմ սփոփանքի խօսքերը փոխանցել զոհւածների ընտանիքներին և մերձաւորներին՝ մաղթելով ոգու արիութիւն և տոկունութիւն, իսկ վիրաւորներին՝ շուտափոյթ ապաքինում»,-ասւած է վարչապետի ուղերձում: