Աղբիւր՝ www.alikonline.ir
«alikonline.ir» - Հայաստան-Իրան սահմանային անցակէտի հայկական հատւածի արդիականացման խնդիրը չափազանց կարեւոր է եւ հրատապ: Այս մասին ըստ «news.am»-ի՝ իր ֆէյսբուքեան էջում գրել է իրանագէտ Վարդան Ոսկանեանը։
«Հայաստան-Իրան սահմանային անցակէտի հայկական հատւածի արդիականացման խնդիրը չափազանց կարեւոր է եւ հրատապ՝ հաշւի առնելով այն հանգամանքը, որ դրանից օրական սկսել է օգտւել 3-4 հզ․ մարդ, որոնք հիմնականում զբաղւած են «ճամպրուկային» առեւտրով։
Ամօթալի է, բայց փաստ, որ անցակէտի շէնքի՝ Իրանից Հայաստան մուտք գործելու, բառիս բուն իմաստով, առաջին իսկ նեղլիկ դուռը փչացած է։
Այս առումով՝ երկնքում հնչած անսպասելի ամպրոպի ձայնի էր նման սահմանապահ ծառայութեան աշխատակցի դիտարկումը՝ «Պրն․ Ոսկանեան, շատ ճիշտ էք խօսում դէպի Իրան ճանապարհի արդիականացման մասին, բայց այստեղ մի դուռ նորոգելն է խնդիր, ստիպւած նստարանն ենք յենում, որ չբացւի»,- գրել է նա։