Աղբիւր՝ www.alikonline.ir
Օգոստոսի 27-ին Թեհրանի ազատ տնտեսական գօտիների կազմակերպութեան նիստերի դահլիճում ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը հանդիպում է ունեցել իրանցի շուրջ 50 գործարարի հետ: Գրում է «tert.am»-ը:
ՀՀ դեսպանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի տնտեսութեան զարգացման հիմնական ուղղութիւններն ու առաջնահերթութիւնները, գործարար միջավայրի առաւելութիւնները, ԵԱՏՄ-Իրան համաձայնագրի ընձեռած հնարաւորութիւնները:
Միջոցառման ընթացքում ցուցադրւել են տեսանիւթեր Հայաստանում տնտեսական գործունէութեան առանձնայատկութիւնների եւ ներդրումներ կատարելու պայմանների մասին, ինչպէս նաեւ ներկաներին տրամադրվւել է ամփոփ տեղեկութիւն Հայաստանում իրականացւող տնտեսական ծրագրերի, հարկային եւ մաքսային օրէնսդրութեան վերաբերեալ:
Հանդիպմանը մասնակցել է նաեւ Մակուի ազատ տնտեսական գօտու փոխտնօրէն Էբրահիմ Ջալիլին, ով պատրաստակամութիւն է յայտնել գործարարների խումբ ուղարկել Հայաստան՝ մասնակցելու սեպտեմբերին Երեւանում կայանալիք «Armenia Expo 2018» ցուցահանդէսին եւ գործնական մի շարք հանդիպումներ ունենալ:
Միեւնոյն ժամանակ Էբրահիմ Ջալիլին դեսպանին Թումանեանին հրաւիրել է Մակուի ԱՏԳ՝ տեղում ծանօթանալու երկկողմ տնտեսական համագործակցութեան հնարաւորութիւններին: