Աղբիւր՝ www..yerkir.am
Փետրւարի 27-28-ին Երեւանում կայացաւ Հայաստանի Հանրապետութեան եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան Արտաքին գործերի նախարարութիւնների միջեւ հիւպատոսական 11-րդ համատեղ նիստը:
Նիստին մասնակցեցին ՀՀ արտգործնախարարութեան, ինչպէս նաեւ ՀՀ արդարադատութեան, կրթութեան եւ գիտութեան, տրանսպորտի, կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարարութիւնների ներկայացուցիչները:
Նիստի մասնակիցները քննարկեցին 2015թ․ Թեհրանում կայացած հիւպատոսական 10-րդ համատեղ նիստի ընթացքում ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների կատարման ընթացքը` պատրաստակամութիւն յայտնելով իրենց իրաւասութիւնների շրջանակներում նպաստելու երկու երկրների միջեւ յարաբերութիւնների զարգացմանը:
Նիստի աւարտին ՀՀ ԱԳՆ հիւպատոսական վարչութեան պետ Վլադիմիր Կարմիրշալեանն ու ԻԻՀ ԱԳՆ հիւպատոսական վարչութեան պետ Ալի Չեգինին ստորագրեցին փոխըմբռման յուշագիր: