Աղբիւր՝ www.yerkir.am
Վարչապետ Կարէն Կարապետեանն ընդունել է Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Սեյէդ Քազեմ Սաջադիին:
Քննարկւել են հայ-իրանական յարաբերութիւններին առնչւող մի շարք հարցեր եւ կարեւորւել առեւտրատնտեսական փոխգործակցութեան յետագայ զարգացումն ու ընդլայնումը: Կողմերը համոզմունք են յայտնել, որ դրան էապէս կը նպաստեն Մեղրիում ազատ տնտեսական գօտու ստեղծման ու Հայաստանում «Հալալ» սննդամթերքի գրասենեակ հիմնելու ծրագրերը:
ՀՀ վարչապետը եւ Իրանի դեսպանն անդրադարձ են կատարել համատեղ ներդրումային ծրագրերի ընթացքին, էներգետիկայի, գիւղատնտեսութեան, զբօսաշրջութեան, աւիափոխադրումների, տեղեկատւական տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում համագործակցութեան յետագայ ընդլայնմանն ուղղւած մի շարք հարցերի:
Կարէն Կարապետեանը եւ Սեյէդ Քազեմ Սաջադին ընդգծել են Հայաստանի ու Իրանի շահագրգռւածութիւնը բազմակողմ կապերի զարգացման ու էլ աւելի խորացման գործում: