Աղբիւր՝ www.yerkir.am
Նախագահ Սերժ Սարգսեանի հրաւէրով պաշտօնական այցով այսօր Հայաստանի Հանրապետութիւն է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Հասան Ռոհանին: Երեւանի «Զւարթնոց» միջազգային օդանաւակայանում բարձրաստիճան հիւրին դիմաւորել է հանրապետութեան նախագահը:
Աւելի վաղ յայտնի էր դարձել, որ այցի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահը հանդիպումներ կունենայ նախագահ Սերժ Սարգսեանի, վարչապետ Կարէն Կարապետեանի հետ:
ՀՀ նախագահի նստավայրում հայ-իրանական բարձր մակարդակի բանակցութիւնների աւարտին նախատեսւում է մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցութեան խորացմանն ուղղւած փաստաթղթերի ստորագրման արարողութիւն:
Նախագահներ Սերժ Սարգսեանը եւ Հասան Ռոհանին ԶԼՄ-ների առջեւ հանդէս կը գան բանակցութիւնների արդիւնքների վերաբերեալ յայտարարութիւններով:
Երեւանում Հայաստանի եւ Իրանի նախագահները ներկայ կը գտնւեն նաեւ Հայաստան-Իրան գործարար համաժողովին: