Այսօր՝ կիրակի՝ 2016 թւականի օգոստոսի 28-ի յետմիջօրէի ժամը 3։00-ին, Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան լիազօր եւ արտակարգ դեսպան պրն. Արտաշէս Թումանեանը, իր գործակիցների եւ Ազգային առաջնորդարանի պատասխանատուների ընկերակցութեամբ հանդիպեց Սպահանի պետական համալսարանի ընդհանուր տնօրէն դկտ. Թալեբիին։
Հանդիպման ընթացքում, որտեղ ներկայ էին նաեւ համալսարնի Միջազգային յարաբերութիւնների բաժնի, Օտար լեզուների ֆակուլտետի եւ Հայագիտական ամբիոնի տնօրէնները, քննարկւեցին գիտական-ուսանողական ոլորտում Իրան-Հայաստան համագործակցութիւնների զարգացման հնարւորութիւնները։ Երկու կողմերը դրական տրամադրութիւն եւ պատրաստակամութիւն յայտնեցին կրթական այս մակարդակի վրայ ամենատարբեր ծրագրեր մշակել եւ իրագործել՝ երկու կողմերի փոխ-ճանաչողութիւնը համայրելով առաջնահերթ։ Շեշտւեցին ուսանողութեան եւ դասախօսների գործուղղուման եւ փոխանակման ու միատեղ գիտազօտութիւններ եւ ուսումնասիրութիւններ իրականացնելու վրայ։
Պրն. Թումանեանն իր խօսքերում շեշտեց, որ գիտական-կրթական ոլորտում երկու երկրները բազմապատիկ հնարաւորութիւններ ունեն, որոնք տակաւին անօգտագործելի են մնացել։ Պրն. դեսպանը, համալսարանի տնօրէնի դիմումին անսալով խոստացաւ՝ իր բոլոր միջոցներն օգտագործելով փորձել Հայաստանի համալսարանների եւ Սպահանի պետական համալսարանի միջեւ կապը բարձր մակարդակի հասցնել, ինչը նպաստելու է երկու երկրների փոխ-յարաբերութեան եւ համագործակցութեան առաւել սերտացմանն ու արդիւնաւորմանը։
Հանդիպումն աւարտւեց յուշանէրների փոխանակումով, որից յետոյ հիւրերն առիթն օգտագործեցին՝ մօտիկից տեսնելու նաեւ Հայագիտական ամբիոնի շէնքի եւ համալսարանի ընդհանուր տարածքը, միաժամանակ հետաքրքրւեցին ուսանողութեան եւ դասախօմների համար նախատեսւած հանարկացարանների եւ նրանց յարմարութիւնների մասին։