Աղբիւր՝ www.yerkir.am
Վարչապետ Յովիկ Աբրահամեանն ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սեյէդ Քազեմ Սաջադիին: Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական յարաբերութիւններին առնչւող մի շարք հարցեր եւ կարեւորել առեւտրատնտեսական փոխգործակցութեան յետագայ զարգացումն ու ընդլայնումը:
Կողմերն անդրադարձ են կատարել Հայաստանի եւ Իրանի կառավարութիւնների միջեւ վերջերս ստորագրւած՝ քաղաքացիների առանց մուտքի արտօնագրի այցելութիւնների մասին համաձայնագրին: Դեսպան Սաջադին նշել է` արդէն այսօրւանից Իրանի բոլոր սահմանային անցակէտերին տեղեկացւել է, որ ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել Իրան` առանց մուտքի արտօնագրի: Յովիկ Աբրահամեանը եւ Սեյէդ Քազեմ Սաջադին վստահութիւն են յայտնել, որ երկու հարեւան պետութիւնների միջեւ առանց վիզայի ռեժիմը կը խթանի զբօսաշրջութեան զարգացմանն ու կստեղծի առաւել նպաստաւոր պայմաններ ՀՀ եւ ԻԻՀ քաղաքացիների փոխադարձ այցելելութիւնների համար: