Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ՝ Արթուր Առաքելեանը NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում ասել է.  Իրան-Հայաստան երկաթուղին կարող է այլընտրանք դառնալ Պարսից ծոցի նաւահանգիստներին, և նշել,  որ երկաթուղին կարող է այլընտրանքային երթուղի առաջարկել Իրանից դէպի սևծովեան նաւահանգիստներ:
Հորմոզի նեղուցը  սահմանափակումներ ունի ծանր նաւերի՝  բեռների  և նաւթամթերքների փոխադրման դէպքում, երկար ժամանակ են պահանջում: Այս տեսակէտից Իրան-Հայաստան երկաթգիծը կարող է հասնել սևծովեան նաւահանգիստներ և Եվրոպա, առանց ժամանակի կորստի,  ասել է նա:
Շուտով ներդրողների հետ քննարկումներ կսկսւեն,  աւելացրել է Առաքելեանը:
Երկաթգիծը կը ձգւի 316 կմ, որից յետոյ միանում է գործող ցանցին: Կունենայ 102 կմ թունել, 24 կմ կամուրջ և 80 կմ/ժ արագութեամբ հնարաւոր է բեռների փոխադրում,  նշել է Առաքելեանը:
 Իրան-Հայաստան երկաթգծի շինարարության աշխատանքները կմեկնարկեն 2015թ.-ի առաջին եռամսյակում,  այն գնահատվել է 3,5 մլրդ դոլար: Անցյալ տարի  հունվաի 18-ին Դուբայում կնքվեց եռակողմ հուշագիր Հայաստանի Հարավկովկասյան երկաթգծի զարգացման վերաբերյալ: