Իրանահայ համայնքից 8 թեկնածուներ են գրանցւել 11-րդ շրջանի խորհրդարանական ընտրութիւններին. հաղորդում է alikonline.ir-ը:
Իրանի 11-րդ շրջանի խորհրդարանական ընտրութիւնների Կենտրոնական ընտրական շտաբի տեղեկատւութեան համաձայն՝ իրանահայութեան կողմից սոյն ընտրութիւններին 8 հայ քաղաքացիներ են արձանագրւել ըստ հետեւեալի.-
Սպահանի եւ հարաւային իրանահայութեան շրջանից 11-րդ խորհրդարանական ընտրութիւններին իրենց թեկնածութիւնն են առաջադրել պարոնայք՝ Ռոբերտ Բեգլարեանը, Արթուր Բաղրամեանը եւ Էմին Յովսէփը:
Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան թեկնածուներն են՝ Դոկտ. Կարէն Խանլարեանը, դոկտ. Ալբերտ Պօղոսեանը, դոկտ. Սեւան Սոհրային, դոկտ. Արիս Շահբազեանը եւ Արա Շահվերդեանը: