Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

ՖԱՐՍ լրատւական գործակալութեանը տւած հարցազրոյցում, անդրադառնալով իրանահայերի կողմից  իսլամական յեղափոխութեան յաղթանակի  35-ամեակի մեծարմանը  նւիրւած միջոցառումների կազմակերպմանը, Իսլ. խորհրդարանում Թեհրանի և  հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանն ասել է. «Փետրւարի 7-ին, Թեհրանի Նարմաք թաղամասում իրանահայերը միջոցառումներ  էին կազմակերպել իսլամական յեղափոխութեան տարեդարձի առիթով»:

Նա նշել է.«Իրանահայ փոքրամասնութիւնը պարծենում է ազգային մեծ շարժում համարւող իսլամական յեղափոխութեամբ և այն պահպանելու պարտաւորութիւն է զգում»:

Իսլամական յեղափոխութեան շքեղ յաղթանակին նւիրւած միջոցառումներին մասնակցելը համարելով յեղափոխութեան իդեալների հետ ուխտի վերանորոգում, Դոկտ. Կարէն Խանլարեանն ասել է. «Բահմանի 22-ը մեծ շարժում է համաշխարհային իմպերիալիզմի բռնապետութիւններից ու բռնութիւնից փկրւելու համար»:

«Յատկապէս ներկայ զգայուն ժամանակահատւածում, իրանահայերը յեղափոխութեան հիմնական արժէքների պահպանման ու յարատևման համար իրենց հաւատարմութիւնն են յայտնում յեղափոխութեան գաղափարների նկատմամբ»-հստակեցրել է Իսլամական խորհրդարանում  Թերահի և Հիւսիսային իրանահայութեան պատգամաւորը:

Անդրադառնալով ամերիկացի պաշտօնատարների, այդ թւում` տկն. Շերմանի վերջերս կատարած անյարգալից արտայայտութիւններին, Կարէն Խանլարեանն ասել է. «Բոլորովին չպէտք է ուշադրութիւն դարձնել նման արտայայտութիւնների, քանզի այս 35 տարիների ընթացքում բազմիցս նման խօսքեր ենք լսել ամերիկացի պաշտօնեաների կողմից»: