Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Իրանի կենտրոնական Սպահան քաղաքում մեկնարկել է «Չափաւորականութիւնը՝ Միաստւածութեան կրօնների դիտանկիւնից եւ աղանդաւորական ու ազգամիջեան բռնութիւնների մերժումը» թեմայնով Միաստւածութեան կրօնների միջազգային համագումարը:

Փետրւարի 5-ին մեկնարկած համագումարին մասնակցել են Աստւածային կրօնների 350 հետեւորդներ եւ Իրանում զրադաշտականների, հայերի, հրեաների ու ասորիների ներկայացուցիչներ:

Համագումարի մասնակիցները քննարկել են կրօնի դերի նշանակութիւնը աստւածային կրօնների հետեւորդների միասնութեան գործում:

Համագումարին մասնակցել են նաեւ ներկայացուցիչներ՝ Նիգերիայից, Հարաւային Աֆրիկայից եւ Մալայզիայից:

Միջազգային համագումարին յղած ուղերձում ընդգծելով իրենց համատեղ նպատակների շրջանակում բարեպաշտների ու հաւատացեալների միասնութեան անհրաժեշտութիւնը, Սպահանի կրօնագիտական դպրոցի տնօրէն՝ հոգեւորական այաթոլլահ Հոսէյն Մազահեռին ասել է. «Չափաւորականութիւնը, որ այս համագումարի թեման է, աստւածային կրօններում ընդունւում է, որպես անվիճարկելի սկզբունք, ուստի համարւում է միջկրօնական ընդհանուր սկզբունք»: